
Բաղադրությունը ` 1 կգ մածուն 2,5 բաժակ շաքարավազ 1 հատ մարգարին (250գրամ) 2 թեյի գդալ սոդա Այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Ձվի դեղնուց վրան քսելու համար, ի դեպ սպիտակուցը կարող եք լցնել խորիզի մեջ Խորիզ` 2 բաժակ շաքարավազ 2 բաժակ յուղ 2 բաժակ այլուր Պատրաստման եղանակը` Այս ամենը խառնել իրար: Խմորը բաժանել 8-10 գնդի: Գրտնակով բացել վրան լցնել խորիզը և փակել: Վրան քսել ձվի դեղնուցը: Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե ,մինչև կարմրի: Խորիզի համար յուղը հարել, ավելացնել շաքարավազը, ալյուրը , սպիտակուցը և լավ խառնել, կարելի է նաև վանիլ ավելացնել:
Комментариев нет:
Отправить комментарий