четверг, 18 февраля 2016 г.

Գյուղի գաթա՝ իսկական գաթա



պատրսատման եղանակը՝ խմոր- 5-6 բաժակ ալյուրի բուրգ սեղանի վրա, 2 տուփ՝500 գ
րամ մարգարինը կտրատում ենք մեջը: Սկսում ձեռքերով այնքան տրորել ու ափերի միջով անցկացնել, որ երկուսն իրար հետ ալրանման շաղախ դառնան: Մեջտեղը փոս ենք անում և մի բաժակ մածունը մի գտալ սոդայի հետ լցնում, նորից ձեռքով սկսում ենք կամց մածունն ու շաղախը խմոր սարքել, հունցում ենք այնքան, որ համասեռ, գեղեցիկ և չկպչուն կամ քիչ կպչուն խմոր դառնա: Բաժանում ենք 3 գնդի դնում մի կողմ: խորիզ - 3 ճաշի գտալ հալած յուղը մի բաժակ շաքարավազի հետ այնքան ենք տրորում ձեռքերով, որ փրփրի ու շաքարավազը մեջը շատ չզգացվի, ավելացնում ենք վանիլ և 2 ճ.գ. ալյուր: Բաժանում 3 մասի… Խմորը բացում ենք ուղղանկյան տեսքով ամբողջ մակերեսին հավասարապես քսում խորիզը բոլոր ծայրերից մի քիչ ծալում ենք ներս, հետո փաթաթում ռուլետի նման, կտրատում պատառաքաղով նախշեր անում, քսում ձվի դեղնուց և դնում ջեռոցը: Բարի ախորժակ:

Комментариев нет:

Отправить комментарий